Մայրենի 10.09.2017

Գողացած հեծանիվը

  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

նա
վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ
նստեց ու սլացավ:

Իմ կարծիքով արդարացված արարք չէ, որովհետև նա գողացել է հեծանիվը:

  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին,
մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին
ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց:
Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ
դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը:
Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր:

նախ հեծանիվի վերցնելու պահից մեկ ամիս էր անցել: Տղան հասցրել էր արդեն որոշակի մասեր փչացնել և գումար ծախսել մասերը գնելու համար: Այդ իսկ պատճառով հեծանիվը իրենն էր համարում:

  • Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Ոչ տարբերություն չկա գողությունների միջև, որովհետև երկու դեպքում էլ նույն բան է ստացվում: Նա իրավունք չուները զայրանալու գողության վրա, որովհետև նա նույնպես գողացել այդ հեծանիվը:

Ուսումնական պլան

09.00-2.20/3.50-դպրոցում եմ

Ֆիզկուլտուրա-ձեռքի գնդակ

Ընտրություն-Մաթեմատիկա

Կրթահալիրի երթուղային-օգտվում եմ

Երկարօրյա-չեմ օգտվում

Լրացուցիչ կրթուցյուն-չեմ օգտվում

Լրացուցիչ կրթուցյուն դպրոցից դուրս-չեմ օգտվում

Ուս. պլան քնարկում

2.

Այո ես համաձայն եմ այս կետի հետ: Սովորողը պետք է ընտելանա դպրոցի միջավայրի հետ և ընկերանա երեխաների հետ:

5.

Ես համաձայն եմ այս կետի հետ: Պետք է յուրաքանչյուր սովորող ունենա իր ուսումնական պլանը, որովհետև ամեն սովորող ունի իր նախասաիրությունը:

8.

Այո ես համաձայն եմ այս կետի հետ: Սովորողները պետք է մի քիչ հանգստանա դասերից և շատ շփվի իր ընկերների հետ:

9.

Համաձայն եմ, որովհետև ծնող պետք է զգուշացնի դասավանդողին, որ սովորողը դասի չի գալու հարգելի պատճառով: Պետք է ծնողը համաձայն լինի, որ սովորողը գա լրացուցիչ պարապունքի:

10.

Այս ես համձայն եմ, որ սովորողը նաև սովորի ճամբարի ժամանակ, որովհետև չպետք է սովորղը ամբողջովին կտրվի դասերից:

12.

Ես համաձայն չեմ այս կետի հետ: Սովորողը պետք մի քիչ հանգստանա դասերից և վայելի իր արձակուրդը:

13.

Բացասական կողմ

Ես համաձայն չեմ այս մտքի հետ, որովհետև ծույլ երեխաները կարող են մտնել պարտաճանաճ սովորողենրի բլոգներ և վերցնել իրենց աշխատանքները:

 

Դրական կողմ

Համակարգչով աշխատելը ավելի հարմար է, որովհետև կարող ես ջնջել սխալը և գրել ճիշտը:

18.

Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև մյուսները կարող են տեսնել սովորողի առաջադիմությունը:

19.

Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև սովորողը պետք վաղ տարիքից տիրապետի համացանցին և ծրագրերին:

22.

Ես համաձայն չեմ, որ սովորղը բլոգում դնի իր կատարած աշխատանքը, որովհետև կարող մի ծույլ սովորող վերցնի իր աշխատանքը:

23.

Ես համաձայն չեմ, որ սովորողը ետևի բլոգներին և կայքերին, որովհետև սովորողը ուզում է այլ բանով զբաղվել:

24.

Ես համաձայն չեմ, որ սովորողը մասնակցի ընդհանուր պարապունքին, որովհետև երեխան հոգնում է և նա չի կարողնում դաս անել:

25.

Ես համաձայն չեմ, որ երեք առարկաների մեջ նույն դասը լինի, որովհետև պետք է ամեն առարակա իր հատկությունները ունենա:

26.

Ես համաձայն եմ այս կետի հետ, որովհետև այնքան սովորողը մեծանում է, այնքան էլ պետք առարկանները շատանան:

28.

Ես համաձայն եմ այս կետի հետ, որովհետև երեխաները շատ կլինեն դասարանում և անընդատ աղմուկ կանեն: Ֆիզիկան և քիմիան պետք է լավ լսել և սովորել:

30.

Ես համաձայն եմ այս կետի, որովհետև ամեն մի սովորողի ընտրում իր նախընտրած առարկան:

33.

Համաձայն եմ այս կետի հետ, որովհետև ակումբները շատ լիենեն, աշակերտները քիչ կլինեն և չեն կարող զբաղվել իր ընտրած մարզաձևով:

34.

Ես համաձայն եմ այս կետի հետ, որովհետև գոնե սովորողը կարողանա ընտրի իր սիրած գործոնեությունը:

37.

Ես համաձայն եմ այս կետի հետ, որովհետրև սովորողի ուսուցումը չընդատվի:

38.

Ես համաձայն եմ, որովհետև սովորողը դպրոցի ներսում հաճախի իր ընտրած լրացուցիչ կրթությունը:

40.

Ես համաձայն եմ, որ սովորողը գնահատվի իր լրացուցիչ աշխատանքի համար:

42.

Ես համաձայն եմ, որ աշակերտները չծույլանան և սկսեն ավելի լավ սովորեն:

Մայրենի 22.05.2017

Ֆիլմի հղում

Ֆիլմը մարդու կյանքի մասին էր: Մարդ պետք է ամեն օր ուրախ ապրի, որ կարողանա հանգիստ քուն մտնի:

 

Երանի մի օր

Երանի մի օր բոլոր մարդիկ ապրեն առողջ, լինեն բարի, քնքուշ ու ոչ մի տեղ պատերազմ չլինի: Աշխարհում ամենուր խաղաղություն լինի: Երանի ես  միշտ ունենամ լավ ընկերներ ու լավ ուսուցիչներ: Լավ մարդկանցով շրջապատված լինեմ: Ես կուզենայի լինել 16 տարեկան և ինձ ծնողներս թույլ տան միայնակ հեռու տեղեր գնալ: Նաև կուզենայի լինել ամենարագ մտածող մարդը, տրված հարցերի ու խնդիրների շուրջ շուտ մտածել և պատխասնել:

Մայրենի 21.05.2017

  • «Հակառակորդը» պատումից հետևյալ բառերը բացատրել.

Զրպարտել- մեկի վրա սուտ մեղադրանքներ բարդել

Կողմնակալ- որևէ մեկի կամ որևէ բանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունեցող

Անփառունակ- փառքից զուրկ

Ասպարեզ- միջավայր

Թափուր- փայտե տափակ սկուտեղ

Թանձր- որի կազմիչ մասերը խիտ առ խիտ դասավորված են իրար մոտ

Պաշարել- Որևէ ռազմական կետ կամ զորք շրջապատել՝ շրջապատման մեջ առնել

 

  • Ինչպես ես վերաբերվում քեզնից տաղանդավոր մարդկանց:

Ես նրանց չեմ նախանձում և չեմ ատում, այլ հիանում եմ նրանցով:

  • Լա՞վ է հակառակորդ ունենալ, թե՝ ոչ. ինչու (ստեղծագործական):

Իմ կարծիքով լավ է հակառակորդ ունենալը: Մարդիկ փորձելով հաղթել իրենց հակառակորդներին, սովորում  են դիմակայել, ավելի ուժեղ լինել ու նոր հաղթանակների հասնել: Սա իմ կարծիքով կոչվում է առողջ մրցակցություն: Ցանկացած ոլորտում  հակառակորդները պետք  է ազնվաբար պայքարեն միմյանց դեմ: Անազնիվ պայքարը մարդկանց մեջ ատելություն ու նախանձ է առաջացնում: Ազնիվ մրցակցությունը ու իրար արժանի հակառակորդները իրեն պայքարից շատ բան են սովորում:

Իմ մեկ տարին Միջին դպրոցում

Ես այս տարի Միջին դպրոցում շատ հաջողություների հասա: Միջին դպրոցը ինձ շատ դուր եկավ նրանով, որ ես ձեռք բերեցի շատ ընկերներ, գիտելիքներ, համակարգչային հմտություններ և այլն: Ինձ դուր եկան նաև ճամբարները, որովհետև շատ հետաքրքիր էր անցնում աշակերտների և ուսոցիչների հետ: Միջին դպրոցի սպորտաձևերը շատ զանազան են և հետաքրքիր: Նաև ընտրությամբ գործունեության խմբակներն են ավելացել: Ես չէի ցանկանա այս դպրոցում ինչ-որ բան փոփոխել, որովհետև ինձ շատ է դուր գալիս:

Մայրենի 15.05.2017

  • Նկարագրիր ,,Աշխատանքը,, պատումի հերոսին

Հերոսը շատ ուժեղ, պնդակազմ մարդ էր:

  • Բնութագրիր,,Աշխատանքը,, պատումի հերոսին

Հերոսը շատ  աշխատասեր, համառ մարդ էր:

  • Փորձիր տեքստից կռահել՝ ինչպիսի վերաբերմունք ունի հեղինակըհերոսի նկատմամբ

Հեղնիակը հերոսի նկատմամբ շատ հարգալից վերաբերմունք ունի:

  • Ինչպես կբացատրես — կռվենք, որ վերցնենք արտահայտությունը

Իմ կարծիքով այդ արտահայտությունը նշանակում է, որ պետք է պայքարել  նպատակին հասնելու համար:

Բասքըրվիլների շունը (Գլուխ I Միստր Շերլոկ Հոլմսը)

Ինձ այս պատմվածքը շատ դուրս եկավ, հատկապես Շերլոկ Հոմսը: Նա ինձ դուր եկավ իր սուր մտքով, քանի որ մի ձեռնափայտի միջոցով գուշակում էր մարդու ինքնությունը, տարիքը, թե որտեղ է նա աշխատաում: Ինձ այս պատմվածքը սովորեցրեց, որ պետք է ամեն մի մանրուքի վրա ուշադրություն դարձնել, դա կարող է քեզ շատ բաներ ասել:

Մայրենի 10.05.2017

Անհատականացված ուսուցում, այսինքն,  երբ յուրաքանչյուր սովորող ընտրում  է լեզվաբանական-գրական իրեն հետաքրքրող ուղղությունը, ներկայացնում է գործունեության իր նախագիծը և իր հմտությունների, կարողությունների, աշխատանքային ռիթմի  շրջանակում սկսում է իրականացնել այն:

Ընկեր Մարիետը իմ կարծիքով այս մասում ճիշտ է: Պետք է ամեն սովորող ներկայացնի իր նախագծերը, հմտությունները և կարողությունները, որպեսզի բոլորը իմանան նրա մասին: Որովհետև որևէ մեկը կարող է կարդալ նրա հեղինակած աշխատանքը, սակայն պատկերացում չունենա հեղինակի մասին:

 

 

Ուսուցիչն իր ուսումնական բլոգում ներառում է բոլոր հրապարակված նախագծերի հղումները:

Պետք է բոլոր ուսուցիչները հրապարկեն իրենց բլոգներում սովորեղների աշխատանքները, որպեսզի մյուսներն էլ ծանոթանան այդ աշխատանքներին: