Տարվա իմ սիրած եղանակը

Ես շատ եմ սիրում ձմեռը: Ձմռանը շատ ձյուն է գալիս և ես գնում եմ բակ խաղալու ընկերներիս հետ: Այս ձմեռ ես փորձեցի մեր բակի ձյունը թիակով մաքրել և դա ինձ շատ դուր եկավ: Ես անհամբեր սպասում էի, թե երբ է ձյուն գալու, որ բակը մաքրեմ: Ինձ շատ ուրախացրեց, որ այս տարի շատ ձյուն եկավ և ես անընդհատ մաքրում էի բակը: Այս տարի շատ ցուրտ էր, բայց դա ինձ չէր խանգարում որ ես մաքրեի մեր բակը: Ինձ թվում է, որ բոլոր երեխաները շատ են սիրում ձմեռը, քանի որ Ամանորը դիմավորում ենք ձմռանը: Մենք շատ նվերներ ենք ստանում և մասնակցում ենք տարբեր ներկայացումների:

Оставьте комментарий